![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը կարծում է, որ ռուսական կողմը չի վերացնի Հայաստանի նկատմամբ գործադրող տնտեսական սահմանափակումները:
«Սա այդ կառույցի թաղման սկիզբն է, սահմանափակումները չեն վերացվի, ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ: ՌԴ-ի կիրառած սահմանափակումները քաղաքական են, չկա որևէ տնտեսական բաղադրիչ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Անդրադառնալով նոր ձևավորված ԱԺ-ին՝ վերջինս նկատում է. «Այսպիսի ընդդիմության հետ հնարավոր չէ առաջ գնալ, իշխանությունը պետք է գնա ռադիկալ քայլերի: ՌԴ-ի հասցեին մի թթու խոսք ասեն՝ ոտերները կջարդեն, ում են գժի տեղ դրել»:
Միաժամանակ զրուցակիցը ընդգծում է. «Իրենց համար TRIPP-ը մահացու է, ուզում են հարամել: Հավաքվել էին Մայր Աթոռում՝ «սխոդկի», պարզ երևում է՝ ինչի համար, քանի որ Կտրիճի ճակատին գրած է՝ «Կիրիլի արև»: Փող ա, ստանում են, պետք ա՝ վարչապետ էլ կասեն Սամվել Կարապետյանին, պետք ա՝ պապա էլ կասեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()