![]()
Օգոստոսի 6-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը մասնակցել է Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման 81-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնել են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Այս տարի Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներին և Հիրոշիմայի բնակիչներին էին միացել 121 երկրների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու ատոմային ռմբակոծության զոհերին և աղոթելու աշխարհում հարատեւ խաղաղության հաստատման համար։
Միջոցառման նախօրեին դեսպանն այցելել է Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարի մոտ։
![]()