Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահացել է

Օգոստոսի 6-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աղբավայրում աշխատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։

Բժիշկները տուժածին տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ