Քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ ՀՀ մուտքի և 60-ից ավելի մասնաճյուղի բացման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Subway» միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի՝ մոտ 150․000-ից 300․000 ԱՄՆ դոլար։

764881028_4454343964885457_6179786472859432050_n.jpg (75 KB)

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ