![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Տաթև Ասլանյանը։
Նա բարձրագույն կրթությունը ստացել է Նիդերլանդներում:
Այս նշանակումը, ըստ էության, աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկվելու և բարձր պաշտոնների նշանակվելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչի գործնական արդյունքն է։
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ամիս/օր, ծննդավայր
1995թ., սեպտեմբերի 8, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն
Կրթություն
2018-2019թթ.- Էրազմուսի Ռոտերդամի համալսարան (Նիդերլանդներ), «Էկոնոմետրիկա և կառավարման գիտություն» (բարձրագույն մաթեմատիկա և ստատիստիկա), մագիստրոսի աստիճան (M.Sc.):
2015-2018թթ.- Տիլբուրգի համալսարան (Նիդերլանդներ), «Էկոնոմետրիկա և գործառնությունների հետազոտություն», բակալավրի աստիճան (B.Sc.):
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ.-SeleneX, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն (CEO) և արհեստական բանականության գլխավոր ճարտարապետ (Chief AI Architect)։ SeleneX-ն արհեստական բանականության վրա հիմնված առողջապահական (HealthTech/BioTech) ընկերություն է ձվարանների քաղցկեղի վաղ ախտորոշման, անհատականացված բուժման և հետբուժական խնամքի ուղղությամբ։
Ղեկավարում է միջազգային թիմ՝ ավելի քան 12 ինժեներ և 17 գիտությունների թեկնածու (PhD), ներառյալ առաջատար ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և կլինիկական բժշկության մասնագետներ։
2023-2026թթ.-LunarTech, համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (CEO)։
Ընկերության կրթական ծրագրերն ընդգրկում են ավելի քան 50 հազար ուսանող 144 երկրներում։ Ընկերությունը ներառվել է Տեխասի լավագույն 150 ԱԲ նորարարների ցանկում (Global Investor Forum, 2026թ.), արժանացել Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) «Seal of Excellence» մրցանակին (2026թ.), իսկ LunarTech Academy-ն ճանաչվել է 2025թ. տվյալների գիտության լավագույն ծրագրերից մեկը։
Համագործակցել է Fortune 500 ընկերությունների հետ Նիդերլանդներում, ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։
2026թ.- Octavia, համահիմնադիր. գեներատիվ արհեստական բանականության վրա հիմնված տեսանյութերի կրկնօրինակման և թարգմանության հարթակ։
2022-2023թթ.-Arcurve, ավագ տվյալների գիտնական (Senior Data Scientist, AI enge):
2019-2022թթ.-RELX (Elsevier), տվյալների գիտնական և արհեստական բանականության մասնագետ (Data Scientist&AI Engineering):
2019թ.-Newcraft, տվյալների գիտնական:
2016-2018թթ.-StudentvoorStudent, ուսանողների խորհրդատու և մենթոր (Data Science, Econometrics, Machine Learning):
Այլ գործունեություն
Գիտական հոդվածների հեղինակ՝ հրապարակված ACM Applied Computing Review գիտական հանդեսում (2021թ.) և ներկայացված ACM/SIGAPP միջազգային գիտաժողովում (Թայբեյ, 2021թ.)։ Ավելի քան 10 հրապարակված ձեռնարկների և գրքերի հեղինակ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և տվյալների գիտության ոլորտներում (ներառյալ freeCodeCamp-ի բաց կոդով ստեղծողների լավագույն 5-յակը՝ 75-ից)։
Համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական և ԱԲ համաժողովների բանախոս, ներառյալ Web Summit-ը և ACM/SIGAPP գիտաժողովները։ Արհեստական բանականության ոլորտի միջազգային հարթակների և վարկանիշների մասնակից (այդ թվում՝ Տեխասի լավագույն 150 ԱԲ նորարարների ցանկ և Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) «Seal of Excellence» մրցանակ)։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, հոլանդերեն, ռուսերեն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
![]()