ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան

«ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով»։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Աստված տա, Իրանի և Ամերիկայի միջև բանակցություններն այսօր ավարտվեն լավ նորություններով։ Անկեղծ ասած, Հորմուզի նեղուցի հարցը որոշակի բարդություններ է պարունակում։ Ինչ վերաբերում է դրա տեխնիկական մանրամասներին, անկասկած Օմանը նույնպես պետք է խաղա իր դերը՝ հաշվի առնելով աշխարհագրական քարտեզը։
Ինչ վերաբերում է նեղուցից բացի այլ հարցերին, մենք գիտենք, որ սկզբունքորեն հատկապես միջուկային հիմնախնդրի վերաբերյալ նրանք արդեն հասել են որոշակի սկզբունքային համաձայնությունների։

Ուստի եթե երկու կողմերն էլ անկեղծ կամք դրսևորեն այս հարցում, մշտական համաձայնագիրը կարող է ձեռք բերվել»,- ասել է ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ