Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն:

Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ