2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան

«Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ. 2026-2031 թվականը 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին»:

Այս մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ իրատեսական խնդիր է, առավել ևս այն պրոցեսները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք, նաև հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված:

Ուզում եմ նաև հանրությանը շնորհակալություն հայտնել համբերատարության համար, չնայած ձգձգումները մեզ նույնքան նյարդայնացրել են, ինչքան հանրությանը, բայց, այնուամենայնիվ, մեխանիզմները գործարկված են:

2026-ից մինչև 2031 թվականը 2 մլրդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը և համայնքներին բոլոր մեխանիզմների գործարկմամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը՝ տեղեկացնելով, որ առավոտյան «տարօրինակ» նամակ է ստացել քաղաքացուց, ըստ որի՝ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա համայնքը կրկին ուզում է վերադարձնել այն անձին, որից վերադարձվել է համայնքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ