Կփոխվեն ՀՀ 3 նախարարության անունները

 

ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։

Մասնավորապես՝

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
  • Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ