34-ամյա երիտասարդը տնից դուրս է եկել և չի վերադարձել. նա որոնվում է

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։

Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ