![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ՌԴ-ի համար մահ է ՀՀ-ի վարած կառուցողական քաղաքականությունը. «Խրտնում են, որ երկաթուղու համար դիմելու ենք միջազգային արբիտրաժ: Պուտինը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանին թարախով է նայելու»:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում անդրադառնալով նոր ձևավորված Ազգային ժողովին՝ վերջինս ասում է. «Մարիա Զախարովայից մենյու չեն ստացել, ամբաղ-զամբաղ խոսում են, աջ ու ձախ թպրտում: Կալուգացին «Եդինայա Ռոսիա»-ի բջիջ է, կտեսնեք՝ սրանք ինչ կատաղի սաբոտաժ են անելու պետության դեմ»:
Միաժամանակ Շիրինյանը նկատում է. «Սամվել Կարապետյանը հետ գնա՝ կախելու են. Պուտինը փողերը վերցրել, ուղարկել է Հայաստան»:
Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն, զրուցակիցը ընդգծում է. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է հարաբերությունները կարգավորել, բայց երբ հարաբերություն ենք ասում, ռուսաստրուկ ապուշները ռուսի հետ սեռական հարաբերություն են պատկերացնում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()