Տեղի է ունեցել Աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանի պարգևատրման արարողությունը․ Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը

Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ