![]()
«Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների»:
Այս մասին ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով, սակայն վերջնական ստորագրությունը դեռ չի դրվել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 8-ին մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու այնտեղ նշվող «Հաղթանակի օրվա» միջոցառումներին։
![]()