Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Այսօր տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը։
Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5 մ երկարություն։

Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39 մ է, բարձրությունը՝ 5,10 մ, լայնությունը՝ 1,5 մ։

Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ