![]()
Ոմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արայիկ Հարությունյնաը՝ շարունակելով․
«Տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն: Այ սենց են փորձել տասնամյակներով մարդկանց ճակատագրերի հետ խաղալ:
Մ-17 Աշխարհի առաջնություն. 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց Աշխարհի չեմպիոն»։
Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:
Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:
Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:
![]()