Չի ուզել՝ չի շնորհավորել․ կարևո՞ր է Պուտինի շնորհավորանքը Փաշինյանի համար․ տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։

Լրագրողի՝ շնորհավորե՞լ է Պուտինը հարցին, վարչապետը պատասխանել է՝ ոչ չի շնորհավորել։

«Չի ուզել՝ չի շնորհավորել»,- ասել է վարչապետը։

Կարևո՞ր է Պուտինի շնորհավորանքը Փաշինյանի համար։ Հարցին վարչապետը պատասխանել է․

«Չի շնորհավորել, հարց կա, բայց ինքը ո՞ւմ հետ էր խոսում։ Համենայն դեպս, մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Այս պահին մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ»։

Լրագրողի հարցին՝ արդյոք ռուսական կողմը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին հանրաքվեի անցկացման վերաբերյալ՝ մեջբերելով ռուսական արտաքին հետախուզական ծառայության տվյալները։

«Վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի է, մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված ինքներս ենք որոշումներ կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ մեր հարաբերություններին, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներ են, ոչ թե 3-րդ երկրների հետախուզական ծառայությունները»,- ասել է Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ