Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը։

Նշենք, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Սարգիս Խանդանյանը, Տաթևիկ Ղազարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ