Ապրանք, որը վաճառվում է ԵՄ-ում, ԱՄԷ-ում, չի կարող չվաճառվել ՌԴ-ում. ուզում ենք ԵԱՏՄ-ն աշխատի, չլինի ՀԱՊԿ-ի պես

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժ. եթե դա չի ապահովվում, նշանակում է՝ ԵԱՏՄ օրենսդրությունը չի աշխատում: Մենք, որպես ԵԱՏՄ անդամ, ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն գործի, աշխատի, ոչ թե օրինակ, լինի, ՀԱՊԿ-ի նման»:

Այս մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, խոսելով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի և ռուսական շուկայում հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման արգելքի մասին, ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա հավելել է, որ այն ապրանքը, որը վաճառվում է ԱՄԷ-ում, ԵՄ-ում ու Չինաստանում, չի կարող և հնարավոր չէ, որ չվաճառվեր ՌԴ-ում, հետևաբար, ըստ նախարարի, սա առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն:

«ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չի, մենք չենք կարող կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,- հավելել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ