ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։

Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ