Կալուգացի Սամոյի համար ընտրակաշառք բաժանող Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուն կալանավորում մահացել է

Այսօր առավոտյան քրեակատորաղական հիմնարկում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը: Նրա մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 10–ին, առավոտյան 7.55–ի սահմաններում 1980 թվականի ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն՝ ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 8:30–ի սահմաններում, շտապօգնության աշխատակիցների կողմից արձանագրվել է կենսաբանական մահը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ