![]()
Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ-2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
![]()