Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արագ արձագանքելով իրավիճակին դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ