![]()
Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ հունիսի 7-ին կայացած ընտրությունը ոչ միայն քաղաքական ընտրություն էր, այլ նաև քաղաքակրթական՝ ուր է գնում Հայաստանը՝ Եվրոպա՞, թե՞ մնում է Ռուսաստանի կազմում:
Ըստ նրա՝ ժողովրդի ցանկությունը ՌԴ-ից կտրվելն է:
«Ռուսաստանից դեսանտ էր իջել Սամվել Կարապետյանը, և սկսեցին այլանդակություններ, որով կորզեցին 23% ձայն: Նրանց ընտրողները էմոցիոնալ կապ չունեն իրենց հետ, փողը վերցրել, ընտրել են, թքած ունեն: Կարապետյանի մոտիվացիան Պուտինի հրամանն էր: Եթե ՌԴ-ի մարդը չլիներ, կարող էր ահագին օգուտ տալ Հայաստանին»,- ասում է նա:
Դերասանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի նման հարուստների կերպարը պետք է վերանա. «Հարուստ մարդիկ պիտի լինեն համակարգչի դիմաց նստած»:
Ինչ վերաբերում է ընդդիմության այն հայտարարություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը կտրելու են, Դանիելյանն ասում է. «Ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ»:
Զրուցակիցը ընդգծում է՝ «սա ընդդիմություն չէ». «Ոնց են ասում՝ 5000 հոգի ա զոհվել, կա՞յֆ ա տալիս, որ շատ են ասում»:
Սերգեյ Դանիելյանին մտահոգում է այն, որ Հայաստանի բնակչությունը չի ավելանում: Սրա համատեքստում նա ասում է. «Ղարաբաղն ինչու ընկավ, որովհետև 30 տարի 2 հոգի չավելացավ այնտեղ, միայն պակասեց»:
«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում դերասանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()