Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Տնտեսագիտության պատվավոր դոցենտ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էռնեստ Ղազարյանի համար կանխատեսելի է եղել, որ Ռուսաստանը ՀՀ-ի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրականացնի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները ՌԴ-ին չեն ոգևորում:

Ղազարյանը Ռուսաստանի այս քայլերը տնտեսական սաբոտաժ է որակում:

«ՌԴ-ն ուզում է մեր տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի, որ ներքաղաքական խժդժություններ առաջանան, սակայն Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվելու որևէ նախադրյալ չունի»,- ասում է նա:

Զրուցակիցը կարծում է, որ ընտրություններին ոչ մի նոր ուժ չի մասնակցել, քանի որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ սերտաճած է նախկին իշխանություններին:

Վերջինս համոզված է, որ այսքան ընտրակաշառքի մեջ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը վստահ հաղթանակ է տարել:

Էռնեստ Ղազարյանը նաև այն համոզմանն է, որ Ադրբեջանի հետ պետք է հաստատվի խաղաղություն: Միաժամանակ նա անհիմն է համարում Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ քննադատությունները:

«Արդյոք իրենք ադրբեջանցի գործարարների հետ բիզնես չե՞ն արել՝ երկար տարիներ համագործակցել են»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ