![]()
Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» (7 տարվա հնեցման) և Վրաստանից «Պոգրեբ Շիո» (8 տարվա հնեցման) կոնյակների իրացումը, քանի որ այդ արտադրանքները օրինական հիմքերով չեն կարող պիտակվել որպես «կոնյակ»:
Այս մասին հայտնել է Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն:
Անցկացված փորձաքննությունների ընթացքում պարզվել է, որ երկու ապրանքներն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության, դրա մակնշման, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական բնութագրերի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց պետք է համապատասխանի կոնյակը:
«Ապառողական փաթեթավորման մակնշման մեջ արտադրողի կողմից հայտարարագրված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս նույնականացնել այն ըստ անվանման»,- նշել են Գոսստանդարտում:
Այսպես, «ՄԱՊ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Լենուղի) արտադրության հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան առնվազն 0,3 գ/դմ³ նորմայի դեպքում «ԱՐԱՄԵ»-ում կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³:
Դրանից հետևում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքի արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն միևնույն ժամանակ այն չի կարող նույնականացվել որպես արտադրանք, որի փոխարեն ներկայացվում է, նշել են մասնագետները:
Ութ տարվա հնեցման վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակին (արտադրող՝ «Կվարելսկի պոգրեբ» ՍՊԸ (Վրաստանի Հանրապետություն, գյուղ Չիկաանի)) նույն հավակնություններն (դիտողություններն) են ներկայացվել: Ալկոհոլում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան նույնպես ցածր է եղել նորմայից և կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³:
Այս երկու տեսակի կոնյակներն արգելված են Բելառուսի տարածքում ներմուծման և իրացման համար 2026 թվականի հոկտեմբերի 31-ից:
![]()