Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

«Ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց, շատերն էլ լքում են խորտակվող նավը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է վիրահայ հասարակական և քաղաքական գործիչ Գիորգի Թումասյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեծ թվով անդամների ինքնաբացարկ հայտնելուն:

Ըստ նրա՝ գործակալական ցանցը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), հայ-ռուսական հարաբերությունների թշնամին է:

Միաժամանակ Թումասյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանին ՌԴ-ում աղուհացով դիմավորեցին. սա գործակալական ցանցին պատասխան է»:

Զրուցակցի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունը, բացի խաբելուց, ուրիշ օրակարգ չունի, և ԱԺ գնալով՝ ընդունում են ընտրության արդյունքները:

«Ընդդիմությունը մեր զինվորների մեջքից խփում է, ցուցումով հակապետական գործունեություն են տարածում»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ