Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Range Rover մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղադրված լուսակիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Տեղում Range Rover-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ու մինչև պարեկները ճշտում էին Range Rover և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը, Range Rover-ի ուղևորներից մեկը դիմել է հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ