Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ