Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

Ըստ քաղաքապետարանի՝ նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից ադապտացիոն շրջանն անցնելուց հետո կտեղափոխվեն այգու ազատավանդակներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ:

Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հաստատել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ