![]()
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը։
Ինչպես հայտնել է «Վեոլիա ջուր» ընկերությունը, «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետներն ավարտել են աշխատանքը։
«Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին, ովքեր 36 ժամ անդադար աշխատեցին հորդառատ անձրևի ու ցրտի պայմաններում և սպառողներին, ովքեր համբերատար սպասեցին աշխատանքի ավարտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, վթարվել էր Գյումրի քաղաքը սնող, «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը։
Քաղաքում հայտարարվել էր ջրանջատում։
![]()