Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։

Տեսչական մարմինը կոչ է անում անհրաժեշտ փոփոխություններ կատարել գովազդային ցուցանակներում, հայտարարություններում, թռուցիկներում և ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում՝ հասցեի նոր անվանմանը համապատասխան։

«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու՝ հունիսի 23-ի նիստում ընդունվել էր որոշում, ըստ որի՝ մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ