![]()
COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ հաստատվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այս որոշումը կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությունն ու ավանդական գիտելիքների դերն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է նախարարը։
![]()