![]()
ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է նրանով, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց»։ Ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք։
Այժմ արդեն ակնհայտ է, որ ձեզանից շատերի համար մանդատը, նախևառաջ, հետագա քրեական գործերից պաշտպանվելու քաղաքական «վահան» է, իսկ մի մասի համար՝ պարզապես կյանքի երազանք։
Մանդատը տրվում է ժողովրդին ծառայելու համար, ոչ թե սեփական շահերն ապահովելու, պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը մանիպուլացնելու։
Բայց քանի որ ձեր կյանքի նպատակը մի քանի մանդատ ունենալն ու Ազգային ժողովում հայտնվելն էր, ինչպես և սպասվում էր, վերցրեցիք մանդատները։
Միայն թե հիշեք՝ Ազգային ժողովում ձեր «շուստրությունը» չի անցնելու։ Ձեզ բարդ օրեր են սպասվում»:
![]()