Չկա ոչ մի երաշխիք, որ ՆԱՏՕ-ն հավերժ կգոյատևի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2014-2024) Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չկա որևէ երաշխիք, որ դաշինքը հավերժ կգոյատևի։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ կգոյատևի։ Սակայն ես կարծում եմ, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները այժմ պետք է ավելի քիչ ենթադրություններ անեն ապագայի սցենարների մասին և ավելի շատ կենտրոնանան անհապաղ անհրաժեշտ միջոցառումների վրա»,- ասել է նա «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում։

Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունները պետք է շատ ավելի վաղ սկսեին ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ