Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանի հայտարարությանն այն մասին, թե որոշում են կայացրել վերցնել մանդատները:

«Հոպարի Նարեկը քիչ առաջ խոստովանեց այն, ինչը ոչ ոքի համար նորություն չէր, ավելին` արձանագրված փաստ էր։

Ասում է` որոշել ենք վերցնել մանդատները ու գնալ ԱԺ։

Իյաաաա, լու՞րջ։

Բա էն ֆեյք «Սյամո-վարչապետն» այս առիթով բան չունի՞ ասելու։ Իսկ Ձյաձ Ամստերդա՞մը, իսկ ծյոծ Մարգո՞ն։

Իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէինք վերցնելու։

Բա դուք, էսքան մարդով Կալուգայից գաք, հասնեք Հայաստան, միլիարդներով փող բաժանեք, ձեզ ասեն` НЕТ?

Ասում է՝ մանդատները պետք են, որ վաղը փողոցային պայքարին աջակցենք։

Հիմա էլ ձեր աջակիցներին «պոպոխուծյուննեռի խամառ պոխոծային պայկառով» խաբեք, նախորդ ստերի ժամկետն անցավ։

Մարկ Տվենն ասում էր` երբ էլ չգիտես ինչ ասել, ասա ճշմարտությունը»,- գրել է Ստեփանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ