ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից ուժերին

Հոկտեմբերի 31-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

Ինչպես հայտնել է ԿԸՀ-ն, սահմանվել է Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի՝ Արագածոտնի և Սյունիքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

Նիստում սահմանվել են 2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ