Փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքի շենքերից մեկում երիտասարդ աղջիկը սպառնում է վերջ տալ իր կյանքին։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նախ քաղաքացիները, ապա համայնքային ոստիկաններն ու փրկարարները կարողանում են համոզել նրան, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի, ինչը հաջողվում է նրանց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառն անձնական է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ