![]()
ՌԴ Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպումը տեղի կունենա Եկատերինբուրգում, հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը միասին կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կայանալիք «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Եկատերինբուրգ մեկնելը Փաշինյանի համար առաջին այցը կլինի Ռուսաստան ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո։
![]()