Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ապառաժ քարերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ