Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում

Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Ջիբրալթարի հավաքականի դեմ։

Հանդիպման մուտքն ազատ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ