Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։

Ինչպես հայտնել է իրանական IRNA-ն, Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել Իսլամաբադի սկզբունքային դիրքորոշումների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն աջակցելու հարցում։

Նա ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը և սիոնիստական ռեժիմի սպառնալիքների դեմ համատեղ դիմակայությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ