![]()
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 2-ին ձևավորվող խորհրդարանի մեծամասնության ձայնը ստանալուց հետո կղեկավարի 9-րդ գումարման խորհրդարանը: Թե ով կփոխարինի նրան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, Ռուբինյանն ասել է՝ դեռ չեն քննարկել:
Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է նաև ընդդիմադիրների վերլուծություններին, թե ՔՊ-ն որպես թեկնածու իրեն ընտրել է Թուրքիայի միջնորդությամբ: «Հայաստանում բոլոր պաշտոնյաները ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից»,- պատասխանել է նա:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։
![]()