![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ միակ բանը, որ Սամվել Կարապետյանն արել է Հայաստանի համար, հասարակության մեջ վախեր գեներացնելն է:
Ըստ նրա՝ Կարապետյանի հետ որոշ կապեր ունեցող մարդիկ ընտրությունների ժամանակ ՌԴ-ից մի քանի ժամով եկան Հայաստան, իրենց վատությունն արեցին, գնացին, սակայն պատգամավորի նկատառմամբ՝ Հայաստանում բնակվող մարդիկ գտնվեցին իմաստուն:
Նա չի բացառում, որ տնտեսական խնդիրների առաջացումը ևս ինչ-որ առումով նրանց ձեռքի գործն է:
«Հայասստանի շխանությունների կողմից որևէ հակառուսականության խնդիր չկա: Եթե ՀՀ-ն պետք է փրկել ինչ-որ մեկից, դա Սամվել Կարապետյանի նմաններն են և ռուսացած հայերը, ում ազգանունը յանով է ավարտվում, բայց ինքնությունը հայի հետ կապ չունի: Իրենք փուչիկը փչում են, իրենք էլ՝ պայթեցնում, ինչպես վարչապետն է ասել, դառնալու են բոմժ: Երբ ասում են երաշխավոր է պետք, ոչ թե ՀՀ-ի մասին են մտածում, այլ իրենց անձերի: Մտածում էին, որ հայ ժողովուրդը գնման և վաճառքի առարկա է, քաղաքականապես սնանկ խմբակ է: Մինչև կոկորդը թաթախվել են կեղտի մեջ, դեռ մի բան էլ մեղադրում են իրավապահներին»,- ասում է Ստեփանյանը:
Միաժամանակ իշխող ուժի անդամը նկատում է. «Ռուսաստանը պատրաստ չէր, որ ՀՀ ղեկավարը կարող է խոսել այս դիրքից, այս հնարավորությունը Նիկոլ Փաշինյանին տալիս է ժողովուրդը իր աջակցությամբ ու վստահությամբ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()