![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հունիսի 19-ին ձերբակալվել էր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատարանը բավարարել է Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողություն ընտրելու միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․ Հ․-ն (Ռուբեն Հակոբյան-խմբ.) տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:
![]()