Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքնքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ