![]()
Վիրահայ հասարակական գործիչ Գիրորգի Թումասյանը կարծում է, որ Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան պետություն: Ըստ նրա՝ ամեն ինչ անում են, որ դիմեն կտրուկ քայլերի:
«ՌԴ-ն սադրանքների միջոցով ուզում է գնալ ճնշումների»,- ասում է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն գործակալների հարցը լուծելու է:
Թումասյանը այն համոզմանն է, որ միակ բանը, որը պետք է ՌԴ-ն անի, հարգի ՀՀ ժողովրդի որոշումը, ճանաչի ընտրությունների արդուքները և շնորհավորի Նիկոլ Փաշինյանին:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները որևէ հակառուսական օրակարգ չունեն. «ՌԴ-ի համար ՀՀ-ի հետ հարաբերությունները պետք է ավելի կարևոր լինեն, քան մի փոքր խմբակի, պետք է զոհաբերեն գործակալական ցանցին»:
Ըստ Թումասյանի՝ Կարապետյանները փողոցային գործընթացներ ծավավելու հնարավորություն չունեն: Նրա կարծիքով՝ վերջիններս կգնան մանդատները վերցնելու ճանապարհով:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()