![]()
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ևս 4 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցով ՍԴ են դիմել «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, ինչպես նաև Հայաստան դաշինքը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ավելի վաղ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում էր մուտքագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Սահմանադրական դատարանը հայտնել է, որ Դատարանը դիմումները մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում կորոշի դրանց ընդունելիության հարցը:
Դիմումները վարույթ ընդունվելու դեպքում կնշանակվի զեկուցող դատավոր, որը գործը կնախապատրաստի դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
![]()