Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7։25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին։ Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չվճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ