![]()
«Ջախջախվելու է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը և ջախջախվելու է նաև առաջիկա խորհրդարանում»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին և խորհրդարան ձևավորող նոր ուժերին:
«Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև այս խորհրդարանում»,- հավելել է նա:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հավելել է, որ իրականում ՀՀ-ն փրկվել է իշխանազավթումից, որը փողի ուժով ուզում էին իրականացնել քաղաքական ուժերը:
![]()