Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նաև նշել են, որ նույն դաշինքի մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 մլն ՀՀ դրամի չափով գրավը:

Պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար:

Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները՝ երկուսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ